Վարդենիսի նախկին անասնապահական համալիրի մոտ  միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում նույնիսկ կրակոցներ են հնչել, սակայն բարեբախտաբար տուժողներ չկան: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  258  եւ 235 հոդվածի հատկանիշներով:  Միջադեպի մասնակիցները ստորագրությամբ բաց են թողնվել, սակայն միջոցառումներ են ձեռնարկվում կրակոցի հեղինակի` Ռաֆայել Թադեւոսյանին  հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: 

NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ վերը նշված տարածքում հավաքված են եղել մի խումբ տղաներ , որոնց  մոտեցել են  եւս երկուսը, եւ նրանցից Ռաֆայել Թադեւոսյանը Վարդենիսի նախկին անասնապահական համալիրի մոտ կանգնած Արման Երանոսյանին հարցրել է. «ազիզ, ո՞նց ես» : Որոշ ժամանակ անց լեզվակռիվը այնքան է թեժացել, որ  Ռաֆայելը հանել է իր ինքնաձիգը, եւ դիմել է փախուստի: