Մոսկվայի եւ Չելյաբինսկի հիվանդանոցներում մահացել են Պերմի «Կաղ ձի» գիշերային ակումբում բռնկված սարսափելի հրդեից տուժած եւս երկու հոգի:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությանը, Չելյաբինսկի հիվանդանոցում մահացել է 1962թ. ծնված Մարիա Մամատովան, եւս մեկը, որի անունը չի հայտնվում, մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

Այս կերպ ողբերգության զոհերի ընդհանուր թիվը հասավ 148-ի:

Ի դեպ, այսօր գլխավոր դատախազությունը կարող է հրապարակել Պերմի հրդեհի պատճառների հետաքննության նախնական տվյալները։ «Էխո Մոսկվի»-ի տվյալներով, համալիր ստուգումներ են անցկացվել, որ վերաբերել են հաստատության տնօրինությանն ու մի շարք պետական մարմինների:

Նշենք, որ հիվանդանոցներում են գտնվում դեռ 81 տուժածներ, Մոսկվայում՝ 55 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 19, Չելյաբինսկում՝ 2 եւ Պերմում՝ 5 մարդ:

Հիշեցնենք, որ սասարփելի հրդեհը Պերմի «Կաղ ձի» ակումբում բռնկվել էր դեկտեմբերի 5-ին, ժամը 23։30-ի սահմաններում: