Մյունխենի օդանավակայանում չեղարկվել է 100 մլ կանոնը․ մինչև 2 լիտր ծավալով հեղուկներն այժմ կարելի կլինի վերցնել ձեռքի ուղեբեռում, հաղորդում է DW-ն։
Սեպտեմբերի 18-ից Մյունխենի օդանավակայանում ուղևորների զննության բոլոր գծերում կգործարկվեն ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիայի սկաներներ, որոնք հնարավորություն են ընձեռում ստուգել ուղեբեռի պարունակությունը առանց նախկին սահմանափակումների։
Այժմ ուղևորները կկարողանան ձեռքի ուղեբեռով տեղափոխել ըմպելիքներ, շամպուն, օծանելիք և այլ հեղուկներ՝ մինչև 2 լիտր տարողությամբ տարաներով։ Ավելի մեծ տարաները նախկինի պես պետք է հանձնել սովորական ուղեբեռի մեջ։
Նմանատիպ կանոններ արդեն գործում են, օրինակ, Նյուրնբերգի օդանավակայանում, ինչպես նաև Քյոլն/Բոնն, Բեռլին-Բրանդենբուրգ և Ֆրանկֆուրտ օդանավակայանների ուղևորների զննության որոշ գծերում։
Ձեռքի ուղեբեռով մինչև 100 մլ ծավալով հեղուկների փոխադրման կանոնակարգը ԵՄ ամբողջ տարածքում ներդրվել էր 20 տարի առաջ, երբ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները 2006 թվականի օգոստոսի 10-ին հայտնել էին ահաբեկչական դավադրության բացահայտման մասին, որի նպատակն էր հեղուկ պայթուցիկ նյութերի կիրառմամբ մի քանի ինքնաթիռ պայթեցնել։





























