ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ եւ քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդիի որդին` Ռոբերտ Քենեդի-կրտսերը հայտարարել է, որ մեղավոր չէ կնոջ ինքնասպանության մեջ: Նշենք, որ Մերի Ռիչարդսոնը մայիսի 17-ին կախվելու միջոցով ինքնասպան էր եղել Նյու Յորքի իր տան մարագում:
Ելույթ ունենալով հուղարկավորության ժամանակ` Քենեդին պատմել է, որ ողբերգությունից մեկ օր առաջ Մերին զանգահարել է իրեն: «Նա զանգեց ինձ եւ ասաց. «Ես այնքան լավ աղջիկ եմ եղել»: Ես ասացի. «Այո, ես գիտեմ, դու դեռ այդպիսին ես»: Նա համառորեն պայքարում էր: Նրա մեջ հրեշներ կային, թեեւ նա արժանի չէր: Ես գիտեմ, որ արել եմ ամեն ինչ, որ օգնեմ նրան»:
Զոհվածի ընկերները կարծում են, որ նրա հուսահատության, ապա եւ ինքնասպանության պատճառը ամուսնու հետ հարաբերությունները խզելն է 2010թ.: Ներկայումս Քենեդին հարաբերությունների մեջ է Շերիլ Հայնսի` Curb Your Enthusiasm հեռուստատեսային շոուի աստղի հետ:
Ամուսնու խոսքով, կնոջ դժբախտության պատճառը Մանհեթենի կենտրոնում, Սոհո թաղամասում էլիտար տունը, ճարտարապետի աշխատանքը թողնելն էր, որի համար նա ամուսնուն չի ներել:




























