Ռուսական НТВ հեռուստաալիքի թղթակից Կոնստանտին Սմիրնովն ազատվել է աշխատանքից, քանի որ նրանից պահանջել են կոմպրոմատային նյութ պատրաստել Չիստիե պրուդիում ընդդիմության ճամբարի վերաբերյալ:
Սմիրնովի խոսքով, սկզբում իրենից պահանջել են մայիսի 8-ին նկարահանած կադրերը, որտեղ ընդդիմությանն արատավորող ոչ մի բան չկա: Այդ նյութերը նախատեսում էին օգտագործել «Բողոքի անատոմիան» անվանումը կրող «բացահայտող» ֆիլմում, սակայն արդյունքում Սմիրնովը այդ նյութերը չի տվել գործընկերներին, հաղորդում է «Պոստսովետը»` վկայակոչելով The New Times-ը:
«Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ինձ զանգահարեց «Արտակարգ պատահարի» ղեկավարությունը եւ խնդիր դրեց. «Նորից գնա «Չիստիե պրուդի» եւ նկարի, թե ինչպես են հետ տալիս այդ տխմարները»,-պատմել է Սմիրնովը: Նա պատմել է, որ «Չիստիե պրուդի»-ում տեսել է ուղարկված մարդկանց եւ անհրաժեշտ ռեպորտաժը նկարահանելը բարդություն չէր: «Բայց ես չեմ ուզում գործարք կնքել խղճիս հետ եւ որոշեցի, որ այդ հանձնարարությունը չեմ կատարի»,- ասել է Սմիրնովը, ով մայիսի 17-ից դադարել է աշխատել НТВ-ում:
Նշենք, որ մայիսի սկզբից ի վեր НТВ-ից գաղափարական նկատառումներից ելնելով ազատվել են մի շարք աշխատակիցներ, այդ թվում հաղորդումներից մեկի գլխավոր խմբագիր Սոֆյա Գուդկովան: Մինչ այդ աշխատանքից ազատվել էին «Մասնագիտությունը թղթակից» հաղորդման խմբագիրներից Պավել Լոբկովը եւ «НТВ-շնիկի» ծրագրի գլխավոր խմբագիր Անտոն Կրասնովսկին:




























