ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական մշտական հարձակումների պատճառով Ռուսաստանը չի վերահսկում իր նավթավերամշակման ոլորտը։
Ահա թե ինչ է նա գրել Truth Social սոցիալական ցանցում. «Ցավոք, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանը կորցրել է դիզելային վառելիքի արտադրության ոլորտի նկատմամբ իր վերահսկողությունը: Դիզել արտադրող նրանց նավթավերամշակման գործարանների մեծ մասը պայթեցվել է և առնվազն ժամանակավորապես շարքից դուրս է եկել: Ուկրաինայի հետ այս իմաստազուրկ և անվերջանալի պատերազմը պետք է դադարեցվի: Ողջ աշխարհն է տառապում, ամեն ամիս զոհվում էր և շարունակում է զոհվել շուրջ 25 հազար մարդ՝ հիմնականում զինվորներ։ Ի՜նչ ամոթ է»։





























