Խնամք իրականացնող հաստատություններում երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, մասնավորապես, բռնության կանխարգելման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Այդ նպատակով ՄԻՊ հաստատությունը պարբերաբար մշտադիտարկման այցեր է իրականացնում խնամք իրականացնող հաստատություններ՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը մշտադիտարկելու, առկա խնդիրները վեր հանելու և իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելու ու խնդիրների լուծումներ պահանջելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ բռնության դեպքերի կանխարգելման տեսանկյունից կարևոր է ոչ թե պարզապես արձանագրված յուրաքանչյուր դեպքին արձագանքելը, այլև հնարավոր ռիսկերը վաղ հայտնաբերելը և անհրաժեշտ միջոցներ ժամանակին ձեռնարկելը։
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իր կողմից ոլորտային խնդիրների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ առաջարկների շուտափույթ ու պատշաճ կատարումը՝ խնամք իրականացնող հաստատություններում գտնվող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։




























