Երկու օդաչու թեթև վնասվածքներ են ստացել բրիտանական ուսումնական ռազմական ինքնաթիռից կատապուլտացվելուց հետո, որը չորեքշաբթի կործանվել էր Ուելսում, հաղորդում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Անգլսի կղզու շրջանում։ Օդաչուները կատապուլտացվել են ինքնաթիռից, որից հետո տեղափոխվել են ապաքինման։ Հյուսիսային Ուելսի ոստիկանության տվյալներով՝ նրանց վնասվածքները, ենթադրաբար, աննշան են։

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ այս պահին տեղեկություններ չկան այլ մարդկանց շրջանում տուժածների կամ գետնի վրա զգալի վնասի մասին։

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել Hawk T2 ուսումնական ինքնաթիռի հետ, որը թռիչք էր իրականացնում RAF Valley ավիաբազայից։

«Միջադեպ է տեղի ունեցել RAF Valley-ից թռիչք իրականացնող RAF T2 Hawk ինքնաթիռի հետ՝ Անգլսիի շրջանում։ Կատարվում է հետաքննություն, և այս փուլում մենք լրացուցիչ մեկնաբանություններ չենք տա»,- հայտարարել է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։