Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյան անունով մարդ չի ճանաչում: Այս մասին նա ասել է այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ո՞վ ա Նիկոլ Փաշինյանը, չեմ ճանաչում տենց մարդ, որ ասեք ով է` կիմանամ»,-ասել է նա, իսկ երբ լրագրողները հիշեցրել են, որ նա ՀԱԿ-ից է, պատգամավորի թեկնածու է եղել, Ռ. Հայրապետյանն ասել է, թե շատ մարդ է մասնակցել ընտրություններին ու ինքը բոլորին չի կարող հիշել: Սակայն ի վերջո, «տեղն է բերել» Նիկոլ Փաշինյանին, ասելով. «Հա, էն լաչառ էրեխե՞ն»:

Լրագրողների հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է թիվ 7 ընտրատարաքից պատգամավոր ընտրված գործարար Սամվել Ալեքսանյանի` «Փարվանա» ռեստորանում կազմակերպված խնջույքին, ՀՖՖ նախագահը պատասխանել է. «Հա բա իմ ընկերն ա, գնալու եմ, բա ինչ եմ անելու»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր է ընտրվել թիվ 1, իսկ Սամվել Ալեքսանյանը թիվ 7 ընտրատարածքից: Սամվել Ալեքսանյանը խնջույքի էր հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով եւս թեկնածու էր թիվ 7 ընտրատարածքում: