Facebook-ի եւ Mail.ru Group-ի բաժնետոմսերի էժանացման պատճառով ռուս գործարար Ալիշեր Ուսմանովը աղքատացել է ուկրաինացի գործարար Ռինատ Ահմետովից:
Bloomberg-ի վարկանիշի համաձայն, մայիսի 22-ի դրությամբ 40 գործարարների ցանկում Ահմետովը 34-րդ տեղում է, Ուսմանովն իջել է 35-րդ տեղ: Երկուսի ունեցվածքն էլ գնահատվում է 17,1 մլրդ դոլար: Միաժամանակ, Ալիշեր Ուսմանովի ունեցվածքը մեկ օրում նվազել է 304,2 մլն դոլարով: Ախմետովինն, ընդհակառակը, ավելացել է 324 մլն դոլարով:
Հիշեցնենք, Facebook-ի բաժնտոմսերը մայիսի 21-ին իջել էին 11% -ով` մինչեւ 34,03 դոլար, այն դեպքում, երբ տեղակայման գինը 38 դոլար էր նշվել: DST խմբի մասնաբաժինը, որի ներդրողներից մեկն Ուսմանովն է, սոցցանցում կազմում է 5,2% քվեարկող բաժնետոմսեր:
Բացի այդ, Լոնդոում մայիսի 21-ի աճուրդին Mail.ru-ի բաժնետոմսերը ընկել են 9,12%-ով: Ուսմանովին է պսատկանում Mail.ru-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը:




























