Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծննդյան 88-րդ տարեդարձը նշում է Սենեգալում` մայիսի  23-ին Սեն Լուիում բացվող ջազային փառատոնում:

Ինչպես հաղորդում է  «NdarInfo.com»-ը, Ազնավուրի կողքին է լինելու  ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռենե Յուրտրեժեն` ֆրանսիացի լեգենդի ծնունդը նշելու համար: Նա Սեն Լուիում է լինելու ֆրանսիացի դաշնակահար, կոմպոզիտոր, ջազային երգիչ Ֆրանկ Ամսալեմի եւ կամերունցի սաքսաֆոնահար Մանու Դիբանգոյի հետ: