Հանրապետական Միթ Ռոմնին, ով պայքարումէ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հաղթել է Արքանզաս եւ Քենթուկի նահանգներում անցկացված առանց այլընտրանքների փրայմերիզներում:

Հանրապետական կուսակցության բոլոր մրցակիցները լքել են մրցաշարը`ճանապարհ բացելով Մասաչուսեցի նախկին նահանգապետի ճանապարհը դեպի եզրափակիչ: Քենթուկի նահանգում Ռոմնիին բաժին է հասել պատվիրակների 42 ձայն: Իսկ Արքանզասում նա ստացել է 33-ից 21 ձայնը, գրում է «Իզվեստիա»-ն:Այս պահին Ռոմնին ունի 1024 պատվիրակի ձայն, եւ անհրաժեշտ 1144 ձայն ունենալու համար նա պետք է հավաքի եւս 120-ը: Այդ նշանակետին նա կարող է հասնել արդեն մայիսի 29-ին, երբ Թեհաս նահանգում, որն ունի 152 պատվիրակ, կանցկացվի փրայմերիզ: