Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ շանսոնյեին Հանրապետության նախագահը մաղթել է քաջառողջություն եւ անսպառ եռանդ ինչպես արվեստում, այնպես էլ հասարակական-քաղաքական գործունեության մեջ:
«Ձեր պատկառելի վաստակով Դուք վաղուց ի վեր դասվել եք աշխարհահռչակ արվեստագետների եւ մեծագույն հայերի շարքին:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ, որ ապրեք երկար եւ Ձեր ներկայությամբ նոր ու կենսական լիցքեր հաղորդեք Ձեր արվեստի բազմահազար երկրպագուներին եւ ողջ հայությանը»,-ասված է շնորհավորական ուղերձում:




























