Ավստրալուհի Ջինա Ռայնհարթը դարձել է աշխարհի ամենահարուստ կինը BRW հանդեսի վարկածով: 58-ամյա Ռայնհարթի ունեցվածքը գնահատվում է 29,2 մլրդ ավստրալական դոլար (28,4 մլն ԱՄՆ դոլար), եւ միայն մեկ տարում այն աճել է 18,87 մլրդ դոլարով:
Նա կարողացել է բարձրանալ այդ բարձունքին այն բանից հետո, երբ իր նոր լեռնահարստացուցիչ նախագծի համար նոր օտարերկրյա ներդրողի է ներգրավել, նաեւ աճել են երկաթահանքի գները: Նրան պատկանող Roy Hill ընկերությունը մեծ քայլ է արել, մարտին կորեա-ճապոնական կոնսորցիումը 3,53 մլրդ դոլար է վճարել նրա ընկերության 30 տոկոս բաժնետոմսերի համար:
Ռայնհարթը առաջին անգամ ավստրալական BRW հանդեսում հայտնվել էր 1992թ. հոր` Լենգ Հենկոկի մահից հետո: Այն ժամանակ նա ուներ 75 մլն ավստրալական դոլար:
Forbes-ի վարկածով ամենահարուստ Wal-Mart-ի սեփականատեր Քրիստի Ուոլթոնն է, ով ունի 25,3 մլրդ դոլար: Բայց այդ ժամանակ Ռայնհարթի ունեցվածքը կազմում էր միայն 18 միլիարդ:




























