Տնտեսական համագործակցությունը կարող է օգնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական խնդիրների լուծմանը: Այդ մասին հայտարարել է Սեւծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Կրիզանտոպուլոսը Երեւանում ՍԽՏՀ ԽՎ 39-րդ նստաշրջանի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ ՍԾՏՀ-ն ավարտել է բանակցությունները հայկական բեռնային կոնտեյներների տարանցման թույլտվության համար:
«Հայկական բեռնատարներին թույլատրվել է անցնել Թուրքիայի տարածքով: Գործանակում արդեն 4-5 բեռնատարներ անցել են Թուրքիայով: Դա օրինակ է, թե ինչպես տնտեսական համագործակցությունն օգնում է լուծել քաղաքական հարցերը»,- ասել է ՍԾՏՀ ղեկավարը:
Նշենք, որ թույլտվություն է տրվում տարեկան կտրվածքով 200 բեռնատարների, որոնք համապատասխանում են ապրանքների ավտոմոբիլային փոխարդումների TIR համակարգին:




























