Այսօր` մայիսի 24-ին, մահացել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի սկեսրայր Գենադի Տիմոշենկոն: «Ուկրաինսկայա պրավդան» հաղորդում է, որ վերջին ժամանակներս նա հիվանդ էր:

Գենադի Տիմոշենկոն որոշ ժամանակ ղեկավարել է «Ուկրաինայի միասնական էլեկտարական համակարգեր» կորպորացիան: Հենց այս ընկերության գործունեության հետ կապված է քրեական գործ հարուցվել Յուլյա Տիմոշենկոյի դեմ:

Նրան մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ: