Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան մոտ ժամանակներս մայր կդառնա: Այժմ նա արդեն հղիության 9-րդ ամսում է: Օրերս Անֆիսան մեկնել է, Վրաստան, որտեղ էլ հենց ծննդաբերելու է, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Հեռուստահաղորդավարուհու ընկերը` դերասան Գուրամ Բաբլիշվիլին ծնունդով Թբիլիսիից է: Հենց նա է պնդել, որ որդին լույս աշխարհ գա իր հայրենիքում:

Երեխայի ծնվելուց հետո զույգը մտադիր է ամուսնանալ, իսկ հարսանիքը մտադիր են անցկացնել էկզոտիկ կղզիներից մեկում: