«Google»-ում «Kim Kardashian Sex Tape» (Քիմ Քարդաշյան սեքս-ժապավեն) բառերի մուտքն ամերիկացիներին կարող է ստիպել իրենց կեղտոտ զգալ, բայց նրանք, առնվազն, չեն ձերբակալվի, գրում է «The Huffington Post»-ը:
Նույնը չի կարելի ասել այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Սինգապուրը, Ինդոնեզիան, Թուրքիան եւ Չինաստանը, որտեղ պոռնոգրաֆիայի ներբեռնումը կարող է ընդհուպ մինչեւ ճաղերից այն կողմ հայտնվելու պատճառ դառնալ:
Սակայն դա չի խանգարել, որ ողջ աշխարհում որոնողական համակարգի միջոցով փնտրեն այդ չորս բառերը: Առաջին տեղում, իհարկե, ԱՄՆ-ն է` ստացված տվյալների մեծ թվով` 38 մլն, Չինաստանը, որտեղ պոռնոն հակօրինական է, երկրորդ տեղում է` 6,43 մլն:
Երրորդ տեղում է Սինգապուրը` 1,45 մլն արդյունք, որտեղ պոռնոգրաֆիական նյութերի պահպանման համար մինչեւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում: Նույնիսկ Կանադան եւ Մեծ Բրիտանիան չեն կարող մրցակցել այդ թվի հետ, չնայած որ գրեթե յուրաքանչյուր կանադացի կամ բրիտանացի խոստովանում է, որ Քիմին եւ նրա էկրանային զուգընկեր Ռեյ Ջեյին տեսել է հանցանքի վայրում:
Այդ ցուցակում Հայաստանը վերջին տեղում է` 963 որոնման արդյունքով, Ռուսաստանն զբաղեցնում է 10-րդ տեղը`129 հազարով:
Ստորեւ ներկայացվում է երկրների ցուցակը`ըստ Քիմ Քարդաշյանի պոռնոգրաֆիկ տեսանյութերի որոնման արդյունքների.
ԱՄՆ 38 300 000
Չինաստան (Հոնկոնգ) 6 430 000
Սինգապուր 1 450 000
Մեծ Բրիտանիա 1 150 000
Հարավային Կորեա 1 060 000
Ավստրալիա 548 000
Հնդկաստան 274 000
Թայլանդ 166 000
Ինդոնեզիա 132 000
Ռուսաստան 129 000
Լիբանան 89 900
Թուրքիա 88 000
Սաուդյան Արաբիա 81 000
Կանադա 61 400
Վիետնամ 59 100
Մալայզիա 23 200
Իսրայել 19 400
Հայաստան 963




























