Եվրոպական խորհրդի մամուլի սրահում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սպասող լրագրողները բազմիցս բախվել են տհաճ խնդրի․ ներկաներից ինչ-որ մեկը մշտապես փչացնում է օդը, հայտնել է Politico-ն։

Սա տեղի է ունենում ոչ առաջին անգամ։ Նախօրեի երեկոյան մի քանի լրագրողներ, այդ թվում՝ հրապարակման հեղինակը, ստիպված են եղել լքել դիվանագիտական ճեպազրույցը հերթական՝ հատկապես սուր հոտից հետո։

Բոլորն աշխատում են գրեթե առանց քնի՝ իրենց ուժերը պահելով միայն սուրճով և վախենալով բաց թողնել կարևոր հայտարարությունները։ Այսպիսի պայմաններում, թերևս, զարմանալի չէ, որ մթնոլորտը լարվում է։ Այնուամենայնիվ, լրագրողները հույս ունեն, որ գարշահոտության խորհրդավոր աղբյուրը դուրս կգա օդափոխվելու և իր խնդիրը կլուծի մնացածներից որքան հնարավոր է հեռու՝ նախքան ինչ-որ մեկը կկորցնի գիտակցությունը։