Ուկրաինան հույս ունի մինչև 2026 թվականի վերջ Բելգիայից ստանալ լրացուցիչ F-16 կործանիչներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բելգիային գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև երկրի վարչապետ Բարտ դե Վևերի և թագավոր Ֆիլիպի հետ հանդիպումների համար։
Պատասխանելով սառեցված ռուսական ակտիվների և այդ հարցում Բելգիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ կրկին բարձրացնում է այս թեման։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան կցանկանար ստանալ այդ միջոցները որոշակի ձևաչափով և ձգտում է երաշխիքների, որ ակտիվները կմնան Ռուսաստանից պաշտպանված։
«Մենք լիովին հստակ հասկանում ենք, որ Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել այդ ակտիվները», — հայտարարել է նա։





























