Երեւանում, ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող հուշարձանի մոտ հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծովակալ Իսակովի պողոտայում հրդեհը բռնկվել է մայիսի 24-ի կեսգիշերին:

Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 00:17-ին: Այրվել են էլեկտրալարեր եւ մալուխներ: