ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրում է առավոտյան լոգարանում երգել: Իր ամուսնու սովորությունների մասին պատմել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման` People ամսագրին տված հարցազրույցում:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը միայն տանը չի երգում: Այսպես. հունվարին ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա հանկարծ դադարեցրել է ելույթն ու բլյուզ կատարել` արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին:

Միշել Օբաման նաեւ խոստովանել է, որ կցանկանար լինել հայտնի երգիչ Բեյոնսեն, ով, ի դեպ, ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ կին` People ամսագրի վարկածով:

«Եթե ես տաղանդ ունենայի, ես կլինեի Բեյոնսեի նման: Երաժշտության ուժը, որեւէ գործիք նվագելու կարողությունը… Թերեւս երաժիշտները բոլորից ուրախ են ապրում»,- նշել է 48-ամյա Միշելը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: