Մեծ Բրիտանիայում փրկարարները ստիպված են եղել քանդել 19-ամյա Ջորջիա Դեւիսի տունը, որ նրան տեղափոխեն հիվանդանոց: Աղջկա քաշը կազմում է 63 սթոուն (մոտ 400 կգ):
Հարավային Ուելսի Աբերդար քաղաքի բնակչուհուն հիվանդանոց տեղափոխելու գործողությունն իրականացրել են 30 փրկարարներ, բանվորներ, շինարարներ, հրշեջներ եւ ոստիկաններ: Նրանք քանդել են քոթեջի երկու պատն ու հանել են պատուհանը:
Աղջկան հետաքրքրասերների հայացաքներից զերծ պահելու համար ոստիկանությունը փակել է փողոցն ու տունը շրջապատել վահաններով եւ այլ փակոցներով: Նրան տեղափոխելու համար գերաներ եւ այլ կոնստրուկցիաներ են բերվել: Նաեւ մի կռունկ, որը, սակայն, չի օգտագործվել:
Փրկարարական գործողությունը սկսվել է առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվել 17-ին:
Ջորջիա Դեւիսը Մեծ Բրիտանիայի ամենագեր բնակչուհին է: Բժիշկների խոսքով, այդ քաշով նա կարող է ապրել 20 տարի:

































