ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը հայտնվել է սկանդալի կենտրոնում լուսանկարի պատճառով, որն արվել էր Մոնտե-Կառլոյում, Hotel de Paris հյուրանոցում տեղի ունեցած բարեգործական երեկույթի ժամանակ: Քլինթոնին նկարել են միանգամից երեք հայտնի պոռնոաստղերի ընկերակցությամբ:
«Գիշերը Մոնակոյում» գալա-երեկոն կայացել է մայիսի 23-ին: Նախկին նախագահը երեկոն անցկացրել է Ջենիֆեր Թաուլի, Բրուքլին Լիի եւ Թաշա Ռեյնի հետ, որոնք նկարվում են «մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում»:
Բրուքլին Լին, ով «Պոռնո-Օսկարի» (AVN Awards) մրցանակի է արժանացել 2012թ., իր Twitter-ում զետեղել է նկարը:
Այն փաստը, որ պոռնոդերասանուհիները հրավիրվել են բարեգործական երեկոյին, իսկ ԱՄՆ 42-րդ նախագահն էլ համաձայնվել է նկարվել նրանց հետ, հարուցել է ամերիկյան հանրության բուռն արձագանքը:
Դերասանուհիները պնդում են, որ նախկին նախագահին իրենք են խնդրել նկարվել իրենց հետ, հաղորդում է NEWSru.com-ը:
Թիկնապահը չի թողել մոտենալ, սակայն Քլինթոնը համաձայնվել է նկարվել նրանց հետ:




























