Ռեժիսոր Ալեքսանդր Շեյնը մտադիր է ֆիլմ նկարել Մայակովսկիի մասին` Չուլպան Խամատովայի եւ Նատալյա Վոդյանովայի մասնակցությամբ: Նոր նախագծի շնորհանդեսը կայացել է Կաննի կինոշուկայի Ռուսական տաղավարում: նախագծի պրոդյուսերը Սերգեյ Չլիյանցն է:
Շեյնի կինը Խամատովան նախագծի ոգշնչողն է, սցենարի համահեղինակը, մի խոսքով, մուսան:
Շեյնը ցանկանում է ներկայացնել Մայակովսկիի պատմությունը` լրացնելով սիրո եւ լրտեսների մասին մանրամասներով:
Առայժմ ֆիլմի գլխավոր դերի համար կատարող չեն գտել: Բայց նա հաստատ Բեզրուկովը չի լինելու: Ռեժիսորը հայտնել է, որ դերասանի որոնումները շարունակվում են, իսկ ինքը շատ կուզեր նոր, թարմ դեմք գտնել:




























