Պրոպոֆոլ դեղամիջոցը, որ դարձել էր փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ, օգտագործվելու է մահապատիժների իրականացման համար:
Միսսուրի նահանգի ուղղիչ հաստատությունների վարչությունը որոշում է կայացրել նախկինում օգտագործվող մեթոդը` այսպես կոչված «թեքսասյան կոկտեյլը» փոխարինել երեք դեղամիջոցների խառնուրդից, որի մեծ մասը քնաբերն է:
Ներկայումս Միսսուրիի բանտերում մահապատժի են սպասում 19 հանցագործներ:
Մայքլ Ջեքսոնը մահացել էր Լոս-Անջելեսի առանձնատանը պրոպոֆոլի գերդոզավորումից: Նրա բժշկին` Կոնրադ Մյուրրեյին դատապարտել են 4 տարվա ազատազրկման:




























