Սկանդալային հաղորդավարուհի, լրագրողուհի Քսենյա Սոբչակը հեռացվել է «Մուզ- TV» երաժշտական մրցանակաբաշխության վարողի պաշտոնից, հայտնում է rbc.ru-ն:
Սոբչակի անունն արդեն ահետացել է «Մուզ- TV»-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդավարների ցուցակից, թեեւ ավելի վաղ նրա անունն այդ ցուցակում էր: Սոբչակի հետ միջոցառումը պետք է վարեին Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեւան եւ Մաքսիմ Գալկինը:
«Ինձ հանել են «Մուզ- TV»-ից: Հարցնում եմ` ինչի՞ համար: Դու ինքդ ես ամեն ինչ հասկանում: Մենք չէինք ցանկանում, բայց զանգ եղավ: Ինչ մանրախնդիր է այս ամենը…», – գրել է Սոբչակն իր Twitter-ում:



























