«ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն մտադիր է թեկնածու առաջադրվել Կիեւի քաղաքապետի ընտրություններում:
Այս մասին նա հայտարարել է «Ինտեր» հեռուստաալիքի եթերում: «Եթե Կիեւի քաղաքապետի ընտրություններ կայանան, ես կառաջադրվեմ այդ պաշտոնի համար»,-ասել է նա, հավելելով, որ այս պահին Կիեւի քաղաքապետը լիազորություններ չունի:
«Եթե Կլիչկոն, ինչպես ասաց վարչապետը, կունենա ներկայացուցչական գործառույթ... Եթե Կլիչկոն պետք է ներկայացնի մարդկանց, պարգեւներ ու կոչումներ շնորհի, պատմի, թե ինչ լավ է ապրելը Կիեւում, բայց չկարողանա ազդել քաղաքում տեղի ունեցող գործընթացների վրա, այդպիսի դիրքն ինչ չի բավարարում»,-ասել է Կլիչկոն, հաղորդում է podrobnosti.ua-ն:
«Այս դեպքում Պոպով-Կլիչկո համաձայնությունը ոչ մի հեռանկար չունի: Ներկայումս խախտված է մայրաքաղաքի մասին օրենքը, որում ասվում է, որ քաղաքապետը եւ քաղաքապետարանի վարչակազմի ղեկավարը նույն մարդն , որպեսզի չլինի երկիշխանություն»,-ընդգծել է Կլիչկոն:




























