Աղջիկները, որոնց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրավիրում էր իր «Բունգա-Բունգա» երեկույթներին, կերպավորել են հայտնի մարդկանց: Մասնավորապես, նրանք պատկերել են Բարաք Օբամային: Այդ մասին աղջիկներից մեկը պատմել է դատարանում:
Պոլանկոն` շքեղ 28-ամյա դոմինիկուհին, պատմել է, որ բազմիցս կերպավորել է դատախազ Իլդա Բոկկասսինիին: Բեռլուսկոնին կատակել է եւ անչափ ուրախ է եղել, երբ աղջիկները դերեր են կատարել: Բացի այդ, Պոլանկոն մի քանի անգամ էլ կերպավորել է Բարաք Օբամային` ուրախություն պարգեւել Սիլվիոյին:
Աղջիկը պնդել է, որ երեկույթների ժամանակ միայն ուրախություն եւ դիմակահանդես է եղել, այլ ոչ օրգիաներ, թմրանյութի օգտագործում:
Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահաս մարմնավաճառ Ռուբիին գայթակղելու եւ նրան վճարելու, նաեւ ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ:




























