Նորապսակներ Մարկ Ցուկերբերգն ու Պրիսցիլլա Չանը, որոնք փախել էին լուսանկարիչներից հարսանիքից հետո, հայտնաբերվել են Հռոմում, որտեղ մեղրամիսն են տոնում:

Նրանք եղել են Սիքստինյան կապելլայում, Կոլիզեումում, փոքրիկ Nonna Betta ռեստորանում: Ռեստորանի տերը հայտնել է, որ «սիրահարները իրար հետ կիսել են «ռավիոլիի ափսեն» եւ ներկայացրել է նրանց հաշիվը` 32 եվրո:

Միեւնույն ժամանակ, միլիարդատիրոջ կնոջ ազգականների խոսքով, Չանն այնքան էլ գոհ չէ մեղրամսից: «Ամուսնուս ոչինչ չի հետաքրքրում, նա ժամերով խոսում է BlackBerry-ով եւ ինձ վրա ուշադրություն չի դարձնում»,- նշել է կինը` արձանագրելով, որ ամուսինը ժլատություն է անում:

Ցուկերբերգի ամուսնությունը կայացել է մայիսի 19-ին, տան ետեւի բակում: Թանկարժեք բանկետ այդպես էլ չի եղել: