ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին իր «բջջային քարոզարշավն» սկսել է ուղղագրական կոպիտ սխալով. iPhone-ի համար նախատեսված հավելվածում, որի անունն է «Ես Միթի հետ եմ»,  «Ամերիկա» բառը գրված է «Amercia»:

Տվյալ հավելվածի օգնությամբ օգտվողները կարող են  Էլեկտրոնային փոստով ծանոթներին Ռոմնիին աջակցող կարգախոսներ ուղարկել` ամրագրված իրենց նկարով կամ էլ տեղադրել սոցցանցերի իրենց էջերում:

Տվյալ դեպքը դարձել է  համաշխարհային սոցիալական ցանցերում եւ ֆորումներում քննարկման գլխավոր թեմաներից: Ռոմնիի գրասենյակի ծրագրավորողները կարող են իրենց համար նոր աշխատանք փնտրել` այդպիսին է եղել  բազմաթիվ օգտվողների արտահայտման եղանակը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Սխալն ուղղվել է արդեն մի քանի ժամ անց, իսկ Միթ Ռոմնիի գրասենյակը հանդել է եկել պաշտոնական ներողություններով:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ  սխալ էր թույլ տվել նաեւ Օբաման` Համաշխարհային պատերազմի տաիներին Լեհաստանի տարածքում նացիստական ճամբարներն անվանելով « լեհական մահվան ճամբարներ»: Սպիտակ տունն ստիպված էր եղել պաշտոնապես ներողություն խնդրել: 

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, որում իրենց ուժերը կփորձեն գործող նախագահ Բարաք Օբաման եւ հանրապետական թեկնածու Ռոմնին, տեղի կունենան նոյեմբերի 6-ին: