Վաճառվում է այն տունը, որտեղ վերջին օրերն է անցկացրել բրիտանացի հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսը: Տունը վաճառքի է հանվել 2,7 մլն ֆունտ սթեռլինգով (3,3 մլն եվրո):
«Էմին սիրում էր այս տունը, բայց նրա ընտանիքի անդամներից ոչ մեկը հնարավոր չի համարում այնտեղ ապրելը», - Sun թերթի հետ զրույցում հայտարարել է երգչուհու ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը:
Տունը, որտեղ վախճանվել է Ուայնհաուսը, խոշոր առանձնատուն է`հարակից այգով:
Էմի Ուայնհաուսը մահացել է այս տարվա հուլիսի 23-ին, 27 տարեկան հասակում: Դատաբժշկական փորձաքննությունը նրա օրգանիզմում հայտնաբերել է ալկոհոլի նորմայի հնգակի չափով չարաշահում: Մահը որակել են իբրեւ դժբախտ պատահար:




























