Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն, այսօր` մայիսի 31-ին, ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մըրֆիի գլխավորած պատվիրակությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Մըրֆիի խնդրանքով ներկայացվել են վստահության ամրապնդմանն ուղված ջանքերի գործադրման, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման եւ դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ պաշտպանական գերատեսչության մոտեցումները:
Դավիթ Տոնոյանը հյուրի ուշադրությունը հրավիրել է շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա` շեշտելով, որ հայկական բանակը` իր իրավասության շրջանակում, իրականացնում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ ստանձնած հանձնառությունները:






























