Հայտնի է դարձել Դավիթաշենի կամրջից, այսօր` մայիսի 31-ին, ցած նետված տղամարդու ինքնությունը:
Պարզվել է, որ նա Երեւանի Կյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Հովեյանն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, այսօր` մայիսի 31-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջից տղամարդ է ցած նետվել:
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Հրաչյա Բաբայանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ 1-03 ծառայության աշխատակիցները:
Կամրջի տակ` ասֆալտի վրա, փրկարարները հայտնաբերել են Արտյոմ Հովեյանի դիակը:




























