Վայոց ձորում, այսօր` մայիսի 31-ին, ժամը 19.50-ին Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոցի բժիշկը տեղեկացրել է, որ ժամը 15.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել մարզի Արենի գյուղի բնակիչ, 61-ամյա Վանիկ Առաքելյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածին ներարկվել է հակաթույն. բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են բավարար:




























