Սյունիքի մարզում, այսօր` մայիսի 31-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի սկզբնամասում բեռնատարը շրջվել է ձորը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-53» մակնիշի 28 ՍՕ 646 համարանիշի բեռնատարը շրջվել է ձորը (մոտ 15 մ), ինչի հետեւանքով ուղեւոր Նադեժդա Հակոբյանը (60-65 տարեկան) զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 10 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի հիվանդանոց: