Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանում այս տարի դիմում հայտ է ներկայացրել 5983 դիմորդ, իսկ 2010թ` 6161 էր: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

«Քննակենտրոնները զինվել են: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ամեն մի քննասենյակում տեղադրված է տեսախցիկներ, որոնք քննակենռտրոննրից  մոնիտորին են փոխանցում այն պատկերը, որը տիրում է քննասենյակում եւ որոնց միջոցով դիտորդները կկարողանան հետեւել քննության ողջ ընթացքին»,- ասաց Գայանե Մանուկյանը:

Մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ տեղադրված են նաեւ խլացուցիչներով եւ, եթե դիմորդի մոտ բջջային հայտնաբերվի, կհեռացվի քննությունից:

Ի դեպ, դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ին ժամը 18,.00-ն է, դրանից մեկ օր անց հստակորեն պարզ կլինի, թե դիմորդները ամենաշատը որ բուհերն են դիմել որ մասնագիտությամբ:

Նշենք, որ այս տարի քննական արդյունքները ավելի վաղ են ամփոփվելու: Հուլիսի 15-ին դիմորդները կիմանան, թե որ բուհ են ընդունվել, որ մասնագիտությամբ եւ անվճար, թե` վճարովի: