Հունիսի 1-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները բերման են  ենթարկել 35-ամյա Հովհաննես Պ.-ին, որը բացատրություն է տվել, որ ս/թ ապրիլի սկզբին, դռան փականը բանալիով բացելով, 1975 թ. ծնված Ռուստամ Զ.-ի տանը կից անասնագոմից գողացել է մեկ հորթ, որը 120 հազար դրամով վաճառել է 51-ամյա Արշակ Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գողոնը վերադարձվել է Ռուստամ Զ.-ին:

Կատարվում է հետաքննություն: