Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել  21-ամյա Դավիթ Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Օղակաձեւ զբոսայգու 2-րդ հատվածում՝ Իսահակյանի արձանի մոտ, անհայտ անձը կարճ խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա մատանին եւ հեռացել:

Հունիսի 1-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները, հիշյալ  խարդախությունը կատարելու կասկածանքով, Իսահակյան փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Ստյոպա  Գ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: