Բրիտանական մայրքաղաքում շարունակվում են Էլիզաբեթ II թագուհու գահակալման 50-ամյակին նվիրված տոնակատարությունները: Այսօր երեկոյան երաժշտական բեմի համաշխարհային աստղերը կհավաքվեն Լոնդոնում, որպեսզի շքեղ համերգ տան թագուհու պատվին:
Բուքինհեմյան պալատի առջեւ համերգը կսկսվի տեղական ժամանակով 19.30-ին (22.30` երեւանյան ժամանակով):
Ադամանդե հոբելյանի առթիվ թագուհուն այդ երեկո կշնորհավորեն ամենափայլուն աստղերը` Էլթոն Ջոն, Փոլ ՄըքՔարթնի, Թոմ Ջոնս, Քայլի Մինոուգ, Սթիվի Ուանդեր, Ռոբբի Ուիլյամս, Շիրլի Բեսի եւ այլք:
Համերգին նեկա կգտնվեն թագավորական ընտանիքի անդամները, ինչպես նաեւ 10 հազար հանդիսականներ, որոնք անվճար տոմսեր ունեն` ստացված վիճակահանության շնորհիվ:
Համերգն սկսվելուց առաջ Բուքինգհեմյան պալատի այգում նրբագեղ պիկնիկ կկազմակերպվի թագուհու պատվին, որին կարող են մասնակցել նաեւ անվճար տոմսերի երջանիկ տերերը, հայտնում է «Ռոսբալտը»:
Համերգից հետո տեղի կունենա ամբողջ Բրիտանիայով եւ Բրիտանական միության երկրներով կրակների եւ ջահերի վառման պաշտոնական արարողությունը: Կվառվեն 4 հազար կրակներ, որոնցից վերջինը` Ազգային փարոսը, կվառի անձամբ թագուհին:




























