PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հրապարակել է 2012-ի մայիս ամսվա ընթացքում թուրքական զինված ուժերի հետ բախումների վիճակագրությունը:
Firat գործակալության փոխանցմամբ` PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ մայիսին թուրքական զինված ուժերը PKK-ի դեմ իրականացրել են 31 ցամաքային, 25 տանկայի եւ հրետանային ռազմական գործողություններ: Այդ գործողությունների ընթացքում PKK-ի եւ թուրքական զինված ուժերի միջեւ տեղի է ունեցել 16 բախում, որի ընթացքում սպանվել է 105 թուրք զինվոր եւ 24 քուրդ զինյալ:
Նշվում է, որ քրդերի դեմ իրականացվող ճնշումների համատեքստում քուրդ զինյալները առեւանգել են 31 հոգու, որոնց թվում է իշխաղ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Քուլփի շրջանային ղեկավարը: Համապատասխան հարցաքննություններից հետո 16 հոգին ազատ են արձակվել:
Հայտարարության մեջ շեշտվել է, թե թուրքական իշխանությունները միտումնավոր ճիշտ չեն ներկայացնում սպանված թուրք զինվորականների թիվը:




























