Արդեն ամփոփվել են հունիսի 1-ին կայացած «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» եւ «Աշխարհագրություն» առարկաների քննությունների արդյունքները:

Կենսաբանության միասնական թեստի միջին միավորը 11.4 է։ 17.5-20 միավոր ստացել է մասնակիցներից 149-ը (8%), 13.5-17.25 միավոր` 492-ը (26.4%), 7.5-13.25 միավոր` 851-ը (45.7%), դրական՝ 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 19.9%-ը կամ 370 դիմորդ։ Առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը մեկ դիմորդ։

Ընդհանուր պատմությունից միջին միավորը 12.2% է։ 17.5-20 միավոր ստացել է մասնակիցների 16.9%-ը, 13.5-17.25 միավոր` 24.8%-ը, 7.5-13.25 միավոր` 43.5%-ը, անբավարար՝ 14.8 %-ը։

Աշխարհագրության միասնական քննությունից միջին միավորը 12.3 է։ 17.5-20 միավոր ստացել է 10.7%- ը, 13.5-17.25 միավոր` 32.5%-ը , 7.5-13.25 միավոր` 47.1%-ը, անբավարար՝ 9.7 %-ը:

Նշենք, որ «Կենսաբանություն» առարկայից հայտ ներկայացրած 1938 դիմորդից քննությանը մասնակցել է 1862-ը, «Ընդհանուր պատմություն» առարկայից՝ 397 հայտագրվածից՝ 379-ը եւ «Աշխարհագրություն» առարկայից՝ 392-ից 382-ը։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի