Հունիսի 5-ին, ժամը 09.00-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արամ Խաչատրյան եւ Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 5-ին, ժամը 10.00-ին, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օհանովի փողոցի թիվ 1/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհի 50-րդ կ/մ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 5-ին, ժամը 20.30-ին,  Էմինեսկուի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «ԳԱԶ-32212»  եւ «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 5-ին, ժամը 13.20-ին,   «Դեու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 24-ամյա մի աղջկա  եւ իր  մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն: