Վախտանգովի անվան թատրոնի դերասան Վյաչեսլավ Իվանովը, ով ձկնորսական կարթով դիպել էր էլեկտրալարին եւ մարմնի 90 տոկոսն այրել, մահացել է վերակենդանացման բաժանմունքում այդպես էլ գիտակցության չգալով:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Իվանովի կյանքի համար բժիշկները պայքարում էին 12 օր: Ինչ-որ պահի դերասանի վիճակը լավացել է, բայց, պարզվել է, որ դա ժամանակավոր լավացում էր: Հունիսի 6-ին նա մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ին հայտնում են, որ Վյաչեսլավ Իվանովն անզգուշաբար ձկնորսական կարթով դիպել է էլեկտրալարին եւ հոսանքահարվել: Նրա մարմնի 90 տոկոսն այրվել է:



























