Ամերիկյան երգչուհի, Grammy-ի իննակի մրցանակակիր Շերիլ Քրոուի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի բարորակ ուռուցք:
Երգչուհին որոշել էր զննում անցնել, անհանգստանալով, որ չի կարողանում հիշել իր որոշ երգերի բառերը:
Դա տեղի է ունեցել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, սակայն երգչուհին այդ մասին հայտնել է միայն այժմ:
Ըստ Քրոուի ներկայացուցիչ Քրիստին Ուոլֆի` երգչուհին իրեն լավ է զգում, իսկ զարգացող մենինգիոման հազվադեպ է չարորակ դառնում, գրում է «versii.com»-ը:
Դերասանուհու մոտ հիշողության խնդիրներն սկսվել են դեռեւս 90-ականներին, երբ նա չի կարողացել կատարել A Change Would Do You Good երգը` Լաս Վեգասի համերգի ժամանակ: Մայիսին նրա անունը հայտնվել էր թերթերում այն բանից հետո, երբ երգչուհին ձախողել էր ելույթը Ֆլորիդայում: Այն ժամանակ նա կատակել էր, որ «ինքն արդեն 50 տարեկան է»:




























