«Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում` Սեւանի քաղաքային համայնքի սահմաններում 2012 թ. կկազմակերպվեն հանրային նոր լողափեր: Այդ մասին այսօր` հունիսի 7-ին կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Նոր լողափերի համար կհատկացվի 5.5 հա: Ֆինանսական հատկացումները, ըստ բնապահպանութփյան նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի` կիրականացնի «Գլոբալ» հիմնադրամը:
Նշենք, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2011 թ. գործարկվել են երկու հանրային լողափեր: Ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ եւ հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի եւ անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, եւ կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։



























