Սըր Էլթոն Ջոնն իր մտահոգությունն է հայտնել Լեդի Գագայի առողջական վիճակի մասին: Նա պատմել է, որ The Born This Way Ball Tour շրջագայության ընթացքում աղմկահարույց փոփ աստվածուհին գրեթե չի սնվում:
The Guardian-ի հետ հարցազրույցում լեգենդար երգիչն ասել է. «Ես նայում եմ Լեդի Գագային եւ զարմանում, թե նրան ինչպես է հաջողվում չուտել: Երբ զանգահարում եմ նրա հորն ու մորը, նրանք ասում են, որ անասելի անհանգստացած են այդ կապակցությամբ: Նա այնքան նուրբ է, պետք է սնվի: Բայց Գագան դա չի անում: Պատկերացրեք, մի օր նա Դանիայում համերգ ունի, մյուս օրը` Սաուդյան Արաբիայում: Ես գիտեմ ինչ նուրբ է նա, այդ պատճառով եմ անհանգստանում», մեջբերում է gazeta.ru-ն:
Որոշ ժամանակ առաջ Լեդի Գագան եւ Էլթոն Ջոնը ձայնագրել էին «Hello, Hello» երգը, որն էլ օգտագործվել «Գնոմեո եւ Ջուլիետտա» անիմացիոն ֆիլմում
2010թ. երգիչները փայլուն կերպով կատարել են «Speechless» եւ «Your Song» երգերը Grammy մրցանակաբաշխությունում:




























