Կաթում պարունակվող բնական բաղադրիչները, ըստ գիտնականների, կարող են պաշտպանել ճարպակալումից` անգամ բարձր կալորիական սննդի օգտագործման պարագայում: Նման անսպասելի եզրահանգման են եկել Լոզանի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները:
Հետազոտողները հաղորդում են ռիբոզիդ նիկոտինամիդի զարմանալի առանձնահատկությունների մասին, գրում է «Պրավդան»:
«Նիկոտինամիդ ռիբոզիդ ստացող մկները, որոնք միաժամանակ բարձր կալորիականություն ունեցող սնունդ են ընդունել, պաշտպանվել են ճարպակալումից: Նրանք նաեւ լավ ցուցանիշներ են արձանգրել վազքի մեջ` մկանների բարձր տոկունություն պատճառով»,-ասված է գիտնականների հրապարկման մեջ:




























