Իջեւան համայնքի ավագանու հունիսի 5-ին կայացած հերթական նիստում վերջապես հաստատվել է համայնքի 2012թ-ի բյուջեն: Իջեւանը Տավուշի մարզի միակ համայնքն էր, որ չուներ հաստատված բյուջե, ինչը լուրջ խոչընդոտներ էր ստեղծում քաղաքում իրականացվելիք աշխատանքների հարցում:
Հունիսի 5-ին կայացած նիստի ընթացքում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տեղեկացրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի կեսից ավելիից բացակայելու պատճառով դադարեցվել է ավագանու երեք անդամների` Գարիկ Սուքոյանի, Հրաչյա Ներսիսյանի եւ Կարեն Ներսիսյանի լիազորությունները: Շրջանառվող լուրերի համաձայն նշված 3 անձինք Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիյանի թիմից են: Հրաչյա Ներսիսյանը Վարուժան ներսիսյանի եղբայրն է՝ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենը, Կարեն Ներսիսյանը մի ժամանակ փաստացի տնօրինել է «Իջեւան ստուդիան», իսկ Գարիկ Սուքոյանը` «Սեւան» մարզական ընկերության Տավուշի մարզի ներկայացուցիչն է:
NEWS.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից, ով զբաղված էր եւ խնդրեց ավելի ուշ զանգահարել:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























