Երեւանում, այսօր` հունիսի 7-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.59-ին, մարվել` 18.13-ին: «Մերսեդես» մակնիշի 30 MU 404 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են պլաստմասե դետալներ:




























